Կրեմլում տեղյակ չեն Շաքրո Մոլոդոյի գործի հետ իրավապահ մարմինների աշխատակիցների կապի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլի ադմինիստրացիան անտեղյակ է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործի հետ իրավապահ մարմինների աշխատակիցների կապի մասին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, տեղյակ չենք»,-պատասխանել է Պեսկովը:

Պեսկովը նշել է նաև, որ տեղյակ չէ ստուգումների մասին և ընդգծել, որ օրենքի բոլոր խախտումները կպարզվեն քննության ընթացքում:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ ՌԴ ՔԿ-ում կորել են Շաքրո Մոլոդոյի գործով փաստաթղթերը:




Լրահոս