Վարչապետը չի կարող իրականացնել մի ծրագիր, որը հակասում է ՀՀԿ-ին. Կարինե Աճեմյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենց այն, որ երեկ իմացանք, որ բենզինը էժանացել է, դա արդեն մեծ պլյուս է: ArmLur.am-ի հետ զրույցում ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ ամիսը, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Կարեն Կարապետյանը կարող է ՀՀԿ դառնալ, այսինքն`  հանրապետական լինելը պարտադիր է պաշտոնի համար, նշեց.

«Ես մշտապես իմ անձնական կարծիքն եմ հայտնել, իսկ իմ կարծիքը շատ հստակ է այս հարցում: Նաև Սահմանադրությունը փոխելուց հետո մենք կանգնած ենք մի իրողության առջև, որ վարչապետը, նախարարները հստակ քաղաքական պաշտոններ են: Չի կարող վարչապետն իրականացնել մի ծրագիր, որը հակասում է ՀՀԿ-ի ծրագրերին», – նշեց նա:

Մանրամասները`  տեսանյութում:




Լրահոս