«Անարդարության հետևանքով մեռնում է հույսը, որևէ մեկը այլևս չի հավատալու սպորտին». ԵԽԽՎ-ում բարձրացվեց Միհրան Հարությունյանի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից եւ ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ եւ անարդար գնահատման պատճառով: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է.

«Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարեւոր է թվում, բայցիրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին եւ հասարակությունների:Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի եւ հեռուլինի քաղաքականությունից, անարդարությունից եւ անհավասարությունից, սրանց ցանկացածձեւից: Սպորտը պետք է լինի հստակ եւ մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համարամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է:

Այս տարին Օլիմպիական տարի էր, եւ այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու եւ հաղթելու այդ խաղերին: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, եւ ես ուզում եմ եւս մեկանգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Բայց ցավոք, սպորտում եւս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաեւ անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի եւ կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակն մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ ՄիհրանՀարությունյանը զրկվեց ոսկե մեդալից եւ ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ եւանարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ, որպեսզի համոզվեք իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը եւ վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին եւ ծափահարում Միհրանին:

Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը եւ Հովհաննես Բաչկովը եւս անարդար մրցավարների տուժողներ են:

Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել եւ ազդել միջազգային տարբերսպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել եւ վերականգնել արդարությունը: Անարդարություն ցանկացած դրսեւորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլեւ կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու եւ հաղթելու հավատը եւ հույսը:

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. «Օլիմպիական խաղերում կարեւորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. Էականը կյանքում ոչթե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել. եթե անարդարության հետեւանքով մեռնում է հույսը, որեւէ մեկը այլեւս չի հավատալու սպորտին:

Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը»:




Լրահոս