Ռուսաստանն առաջարկում է «Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից». Չավուշօղլուն՝ ԵԽԽՎ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին ԵԽԽՎ-ի ամբիոնից ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: «Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն» այժմ օրակարգում է: Ռուսաստանը կիսում է մեզ հետ այդ ջանքերը, և մենք մեր աջակցությունն ենք հայտնում: Մենք հակամարտության ցանկացած կարգավորման կողմնակիցն ենք, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին»,-ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Անկարան ցանկանում  է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները:




Լրահոս