Դեռ համակարգային փոփոխությունների քայլեր չեմ տեսնում. Թևան Պողոսյանը` վարչապետի մեկամսյա աշխատանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը լրանում է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման  մեկ ամիսը: Նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանն անցավ կադրային ջարդի, եղան ինչպես նոր նշանակումներ, այնպես էլ մի շարք պաշտոնանկություններ:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին միայն անձափոխությունն է տեսնում:

«Դեռ համակարգային փոփոխությունների քայլեր չեմ տեսնում, քանի որ օրենքը տալիս է ժամանակ 20 օր ձևավորելու կառավարությունը և ծրագիր է ներկայացնելու,  և  ոնց որ, թե կա մինչև ամսի 23-ի ժամանակը՝ հույսով եմ ծրագիրը ընթերցելուց մենք կտեսնենք արդեն նախկինում մի քանի անգամ բարձրաձայնված Կարեն Կարապետյանի կողմից համակարգային փոփոխությունների մասին  մոտեցումները, եթե կլինեն»,-ասաց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ պետք է հասկանանք, թե ինչ երազանքներ են այնտեղ դրված. «Քանի որ նա էր ասել, որ պետք է երազանքներ ունենաք և «դուխով» երազանքներն ու  մոտեցումները գրեք»,-  վարչապետի խոսքը մեջբերեց նա:

Վերջինիս հավելմամբ՝ դեռևս մի քանի փոխնախարարներ են փոխվել, բայց դեռ անհասկանալի է: «Մեկ օր փոխում,  ապա հաջորդ օրը տեղափոխում են: Առ այս րոպեն այն սպասելիքները և այն ակնկալիքները, որոնք ձևավորվել են սեպտեմբերի 3-ից հետո, որ պետք է շտապ քայլեն, ցավոք սրտի, ամեն հաջորդ օրն ավելի ու ավելի նվազում են»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս