Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին երկու օրերին լարվածութան մեծացումը բավականին մտահոգիչ է: Օրեր առաջ հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել էր «Սեւ նետ» եւ «Իստիգալ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ: Հակառակորդի նման կտրուկ գործողությունների արդյունքում վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող:
Թե ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմի այս ակտիվացումը, դժվար է միանշանակ ասել: Դա կարող է կապված լինել միանգամից մի քանի գործոնների հետ՝ սկսած Ջ. Քերիի՝ նախօրեին արած հայտարարությունից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավարտած սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսի ընթացքում ՀՀ գերարդիական զինատեսակների ցուցադրությամբ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում