Վիկտոր Դալլաքյանը քննադատում է այնպիսի մարդկանց, որոնց պետք է շատ հարցերում պարտական լիներ. Սուքիաս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած չափահաս անձ ինքն է որոշում, երբ մտնի քաղաքականություն և երբ դուրս գա, սակայն, երբ  դա տեղի է ունենում պարբերաբար և դուրս գալուց էլ սկսում են մեղադրել ուրիշներին և  տարբեր հայտարարություններ անում, դա արդեն անընդունելի է:  ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ շարքերը լքած և իրեն ընդդիամդիր հայտարարած Վիկտոր Դալլաքյանին, ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը. «Դա իր կամքն է մնալ ՀՀԿ-ում, թե՝ ոչ, բայց դուրս գալուց ավելորդ հայտարարություններն անելը ճիշտ չէ»:

Անդրադառնալով այն հարցին, որ Դալլաքյանը հայտարարել էր, որ ՀՀկ-ից դուրս գալով ցանակում է մտնել ակտիվ քաղաքականություն, արդյոք սա նշանակում է, որ ՀՀԿ պասիվ քաղաքական դերակատար է, Ավետիսյանը նշեց. « Ակտիվ քաղաքական պրոցեսներին, վերջին տարիներ Դալլաքյանը չէր խառնվում և գուցե այժմ նա որոշել է հանդես գալ մի քաղաքական ուժում, որտեղ կլինի լիդերի կարգավիճակում և ակտիվ քաղաքականությամբ կզբաղվի, դա իր գործն է, սակայն այստեղ խնդիրն  ուրիշներին քննադատելն է, այդ թվում այնպիսի մարդկանց, ում պետք է պարտական լիներ շատ հարցերում»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի  նախկին  տեղակալ և Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց աշխատանքից ազատման և ՀՀԿ-ն լքելու մասին իր որոշումը, նշելով, որ եթե իր կամ ընտանիքի հետ որևէ բան պատահի, մեղավորը Սերժ Սարգսյանն է լինելու:

Նախկինում նրա կայնքում նման փորձ էլի է  եղել՝ Վիկտոր Դալլաքյանը  1998 – 2003 թթ.  եղել է Հանրապետական կուսակցության անդամ, սակայն 2003-ին դուրս է եկել կուսակցությունից` այն պատճառով, որ ՀՀԿ-ն որոշել է նախագահական ընտրություններում սատարել Ռոբերտ Քոչարյանին։  Իսկ ՀՀԿ-ին Վիկտոր Դալլաքյանը կրկին անդամագրվել է  2012թ-ին:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս