Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 7:30-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թվականին ծնված ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102 ռազամաբազայի պայմանագրային զինծառայող Ա. Ռ.-ն: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Շիրակացու փողոցի եւ Մարմարաշենի խճուղու խաչմերուկում` անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։