Ամենադրական երևույթն այն է, որ ոչ միայն մեր, նաև հասարակության մեջ հույսեր արթնացան, որովհետև դա ամենակարևորն է. մեկ ամսվա մեձ արդյունք տեսնել դա դժվար է: ArmLur.am-ի հետ զրույցում, ամփոփելով Կարեն Կասրապետյանի` վարչապետ նշանակման մեկ ամիսը, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Գործ արվել է. ճիշտ է, թե սխալ է, ցույց կտա ապագան: Կադրային լուրջ տեղաշարժեր են արվել և դա արվել է ինչ-որ սկզբունքով: Հիմնականում ես կողմ եմ կադրային փոփոխություններին, որ գան պրոֆեսիոնալներ: Պաշտոնները քաղաքական են, և դրանք ժամանակի ընթացքում կհագնեն այդ քաղաքական հագուստը», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան