Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ նիստը:
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին, հայտնում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Երևանում մասնակցում է ՀԱՊԿ նիստին:
«Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվում են սպառազինությունների ստանդարտացման, համատեղ զինվորական կադրերի նախապատրաստման շուրջ հարցերը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Կոնաշենկովը:
Ինչպես նաև պլանավորվում է հաստատել 2017թ. համատեղ օպերատիվ-մարտական նախապատրաստական միջոցառումները:
ՀԱՊԿ կազմում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: