Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահները ժամանել են ՀՀ նախագահական նստավայր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներին ՀՀ նախագահական նստավայրում դիմավորեց Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համատեղ կլուսանկարվեն, որից հետո
կմեկնարկի ՀԱՊԿ ղեկավարների՝ նեղ կազմով քննարկումը, իսկ այնուհետև՝ ՀԱՊԿ խորհրդի նիստն՝ ընդլայնված կազմով:
Նիստի ավարտից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան: ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը: