Ավտովթարի մեղավորը տրանսպորտի նախարարությունն է. ինչու չեն քնում վարորդները, և ինչու դաս չքաղեցին նախորդ դեպքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բեսլանից մեկնող ավտոբուսների չվացուցակում Երեւան-Մոսկվա երթուղին նշված չէ։ Սովորաբար, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները չվացուցակներում չեն նշվում, հստակ ժամանակացույց չունեն եւ դուրս են վերահսկողությունից։ Դրանք շարժվում են, երբ ավտոբուսը լիքն է լինում։ Վարորդը մեկն է, որը վարում է օր ու գիշեր, առանց հերթափոխի, հաճախ՝ անքուն, հոգնած…

Տուլայի վթարը դաս չեղավ 

Մեկ տարի առաջ, նոյեմբերի 3-ին, Տուլայում վթարված ավտոբուսի տուժածների եւ դիակների տեղափոխումը տեւեց մեկ օր։ Այն ժամանակ Ուզլովայա քաղաքի մոտ վթարի էր ենթարկվել Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը: Այն պատկանում էր «Քինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը։ 59 ուղեւորից զոհվել էր 9-ը, 43-ն էլ մարմնական վնասվածքներ էին ստացել։ Ռուս իրավապահները որոշեցին, որ վթարի մեղավորը վարորդ Գառնիկ Հարությունյանն է, որը քնել էր ղեկին։ Դատարանը որոշեց, որ ավտոմեքենան անսարք է եղել, շրջապտույտ կատարելիս վարորդը չի ընտրել ավտոբուսի երթեւեկության անվտանգ հետագիծ եւ շարունակել է երթեւեկությունը նախկին արագությամբ, ինչի հետեւանքով ավտոբուսը բախվել է մետաղական ցանկապատին։ Հարությունյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման, 3 տարով զրկվեց մեքենա վարելու իրավունքից, մարդիկ խոսեցին այս դեպքի մասին, մամուլը գրեց, զոհվածների հարազատներին ցավակցեցին, եւ ոչ կանոնավոր փոխադրումների կանոնավորման մասին ոչ ոք չմտածեց։

Հայ վարորդները չեն քնում

Ո՞րն է պատճառը, որ ամեն անգամ մենք հայտնվում ենք ողբերգական իրավիճակում։ Տրանսպորտի ոլորտի մասնագետ, նախկին փոխնախարար Վալտեր Մարությանը գտնում է, որ չկանոնակարգված փոխադրումները պետք է ուղղակի արգելել․ «Վարորդը վեց ժամից ավելի չպետք է վարի մեքենան, նրան պետք է փոխարինեն, նա պետք է բժշկական ստուգում անցնի»։ Ավտոբուսը Երեւանից Բեսլան հասնում է մոտավորապես 7-8 ժամում։ Սովորաբար վարորդները գնում են մենակ, առանց փոխարինողի։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա 4-ին, եւ մեծ է հավանականությունը, որ վարորդը հոգնած եւ քնատ է եղել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս