Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կսահմանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Մոսկվա ավտոբուսի ողբերգական վթարից հետո Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կսահմանվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի կառավարության ներկայացուցչին:

«Տրանսպորտի նախարարությունը մտադիր է դիմել ՌԴ կառավարությանը Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ սահմանելու խնդրանքով»,-ասվում է հանրապետության կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 27 մարդ վիրավոր է: Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել:




Լրահոս