Հայաստանը որևէ պատճառ չունի մնալու ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահի նստավայրում երեկ  մեկնարկել էր  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստը վարել էր Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը երեկ օդանավակայանում միայն դիմավորեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին: ArmLur.am-ն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե  ինչո՞ւ Սերժ Սարգսյանը միայն Վ.Պուտինին դիմավորեց օդանավակայանում և ոչ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին:

«Սա մեր իշխանությունների և Ռուսաստանի իշխանությունների միջև մեծ ու փոքր եղբոր սինդրոմով, բարդույթով կապվածության մասին է, որը անկախ պետություններին հարիր չէ: Եթե կանոնակարգով ինքը պետք է ոչ թե մեկին դիմավորեր, ուրեմն նմանապես և մնացածին պետք է դիմավորեր, եթե ոչ ուրեմն դա ճիշտ տարբերակ չէ: Այս դեպքում, որպես օրենք, այլ մարդիկ են լինում, ովքեր դիմավորում են: Որպես օրենք բացառապես պետական այցերի դեպքում է հնարավոր, որ նախագահը դիմավորի հյուր ժամանող ղեկավարին (Ես որքան տեղյակ եմ), մնացած բոլոր դեպքերում դա  ճիշտ չէ»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝  եթե Մոսկվայում լիներ այս գագաթնաժողովը Վ.  Պուտինը, որևէ մեկին չէր գնա դիմավորելու:

Ըստ էության խնդիրը չի կայանում նրանում, թե Սերժ Սարգսյանը Վ. Պուտինին դիմավորեց, թե ոչ, այլ խնդիրն ավելի գլոբալ է:

«Հայաստանի ՀԱՊԿ-ում լինելու խնդիրն է ինձ համար ավելի կարևոր: Ես անձամբ տեսնում եմ, որ այնտեղ Հայաստանն անելու որևէ բան չունի, որովհետև ՀԱՊԿ-ը Հայաստանի շահերը չէ, որ պաշտպանում է և նաև պատահական չէր Նազարբաևի չգալը, իբրև թե հարբուխ է»,- նշեց նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ խոշոր հաշվով վերցված ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները ադրբեջանական քաղաքականություն են վարում և Հայասատնի շահերն անընդհատ անտեսում են:

«Ես այն կարծքին ունեմ, որ Հայաստանը որևէ պատճառ չունի մնալու ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում: Հայաստանը պետք է այդ երկու կառույցից էլ դուրս գա, բացառապես Ռուսաստանի հետ հորիզոնական հարաբերություններ հաստատի, իսկապես գործընկերային, իսկապես հավասարը հավասարի հետ, ինչը իհարկե, այս իշխանությունների պարագայում, անհնարին է, բայց մենք պետք է ձգտենք , որ այդ իրավիճակն առաջանա, և մենք իսկապես կարողանանք արժանապատիվ հարաբերություններ հաստատել բոլորի հետ»,-եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս