Մոսկվայից Երեւան վերադարձող ավտոբուսի վթարից bոլոր տուժածները դուրս են գրվել: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Մոսկվայից Երեւան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաեւ շտապբուժոգնության բրիգադներն էին, որոնք մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում եւս մեկ անգամ հետազոտություն անցնել։
Ինչպես տեղեկացվել է, նրանցից 11-ըը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ներկա էին բոլոր բաժանմունքների վարիչները, նեղ մասնագետները:
Թիմային աշխատանքն արագ եւ կազմակերպված իրականացնելու նպատակով ընդունված տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ էլ հենց կատարվել են ռենտգեն եւ սոնոգրաֆիական հետազոտությունները։
Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն եւ բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։ Այս պահի դրությամբ բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։
Տուժածների տեղափոխումը եւ բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության եւ նախարարի ուշադրության ներքո էր»: