Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դաարանում կայացավ«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցով դատական նիստը:
Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը և նիստը հետաձգել մինչև 19.00, որպեսզի այդ ընթացքում մեղադրող դատախազը հասցնի ծանոթանալ իր կողմից ներկայացվելիք նյութերին:
Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարին քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Վերջերս նաև ևս մեկ մեղադրանք է ավելացվել գործին, այն է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: