Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում գրել էր, թե «մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ»:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ՝ հասկանալու երկրին նման սպառնալիք կա՞, թե՞ ոչ:
«Դրանից առաջ ուրիշ հայտարարություններ են եղել իշխանության ներկայացուցիչներ կողմից ՝ տնտեսության ծանր վիճակի մասին, թե բյուջե չենք, հավաքում, ինչի արդյունքում էլ պետական պարտքն է մեծանում»,-ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ խուճապի խնդիր չկա. տնտեսության վիճակով զբաղվելու փոխարեն ներկայացումներ են անում:
«Ես կարծում եմ ՝ շատ բնական է, որ պետք է ինչ-որ արձագանք լիներ ստեղծված իրավիճակի շուրջ: Իշխանությունը պետք է զգա, որ, իրականում, պետք է զբաղվի տնտեսական վիճակի խնդիրներով»:
Վահագն Խաչատրյանի հավելմամբ՝ Հայաստանում այսօր ստեղծվել է այնպիսի վիճակ, որ ամեն ինչ էլ կարող է լինել:
Լիդա Եղիազարյան