ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է 13 համարի ավտոբուսում

Քահանա.am կայքը աստվածաշնչյան մեջբերումներով փորձում է առաջին քրիստոնյա ժողովրդին հիշեցնել ակունքների մասին: Հուսանք` հանրային տրանսպորտում փակցված պաստառները կունենան իրենց դրական ազդեցությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները բացի տվյալ անձից, որեւէ մեկին կարո՞ղ են հասանելի լինել: Այսինքն՝ որեւէ այլ անձ տեղեկություն ստանալու իրավունք ունի՞:

Արուսյակ Մխոյան (47 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները գաղտնի են եւ հասանելի չեն այլ անձանց, ներառյալ՝ նրա ընտանիքի անդամներին:
Գործատուն, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չեն կարող տեղեկանալ անձի կենսաթոշակային հաշվի տվյալներին՝ անձի կատարած ֆոնդի ընտրության, անձին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի քանակի եւ արժեքի մասին:
Մասնակիցների ռեեստր վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը, որոնց հայտնի են անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները, պարտավոր են պահպանել կենսաթոշակային գաղտնիքը եւ որեւէ կերպ չհրապարակել կամ հայտնի չդարձնել այլ անձանց: Որոշակի հիմքերի առկայության դեպքում կարող են լինել բացառություններ վերը նշված սկզբունքից: Մասնավորապես, քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա՝ գործատուն, պետական մարմինները եւ այլ սուբյեկտները պարտավոր են տեղեկություններ տրամադրել անձի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ:
Մեկ բացառություն եւս. ժառանգության իրավունքը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում, անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները կարող են տրամադրվել նաեւ մահացած մասնակցի ժառանգներին:

Կենսաթոշակային համակարգի իրեզակեման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակիցը կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցների մասին տեղեկատվություն կարող է ստանալ հետեւյալ հաշվետվությունների միջոցով՝ կենսաթոշակային հաշվի քաղվածքի, կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանքի, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ նախորդ տարվա տարեկան հաշվետվության, բանկոմատների միջոցով՝ հաշվով կատարված վերջին 10 գործարքների վերաբերյալ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ ասեք՝ դիմում-հայտում նշված որեւէ մասնագիտությամբ (ըստ հայտերի հերթականության) ընդունված դիմորդն իրավունք ունի՞ մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Մերի Քոսյան (28 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չի կարող։ Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի լրացուցիչ տեղերի մրցույթին` այդ մասին նախապես նշելով դիմում-հայտում: Լրացուցիչ մրցույթով ընդունվածները չեն կարող օգտվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 6-րդ կետով նախատեսված` ուսման տարեկան վարձի փոխհատուցման, իսկ տղաները` նաեւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով նախատեսված` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու արտոնություններից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, 2014/2015թթ. ուս. տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝ 2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922:




Լրահոս