Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:
Խորհրդակցության ընթացքում, ըստ օրակարգի,զեկուցվել է 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարված բռնագանձումների, կատարողական վարույթներիկարճումների և ավարտներիքանակի մասին,համեմատականներ են տարվել 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ:
Խորհրդակցության ընթացքումզեկուցվել են նաև տրված հանձնարարականներիկատարման ընթացքի մասին, քննարկվել են Ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված առաջնահերթությունները:
Ծառայության ղեկավարն անդրադարձել է նաև մարզային այցելություններին՝ նշելով դրանց շարունակական բնույթի անհրաժեշտության և կարևորության վերաբերյալ։
Ի թիվս այլ հանձնարարականների՝ Արմեն Հարությունյաննառանձնահատուկ ընդգծել է աշխատանքային կարգապահության, ինչպես նաև՝ քաղաքացիների հետ ամենօրյա շփումներում փոխադարձ հարգանքի կարևորությունը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ նախանշելով դրանց կատարման ստույգ ժամկետներն ու պայմանները։