«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում է փոխել մաքսային ծառայության գործելաոճը: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են: Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին է: Վարդան Հարությունյանը նաեւ պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որպեսզի մաքսային բրոկերի ծառայությունը պետության կողմից մատուցվի: Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավո ընկերությունները:
Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն: Նման փոփոխությունների հնարավորության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման եւ ներկրման գործընթացները: «Նպատակը տնտեսվարող սուբյեկտների եւ սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն է՝ ուղղված կամայական, չարաշահումների, հովանավորչության եւ կոռուպցիոն երեւույթների դեմ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: