ՀԱՊԿ գագաթաժողովն անհաջողությամբ պսակվեց Հայաստանի համար. Stratfor

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդների հանդիպումն անհաջողությամբ պսակվեց Հայաստանի համար: Այս մասին ասվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ չնայած ՀԱՊԿ գագաթաժողովին կնքված համաձայնագրերին՝ «հանդիպումը ոչնչով չհիշվեց»:

«Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ դաշինքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նոր գլխավոր քարտուղար կնշանակի, սակայն առաջնորդները որոշեցին հետաձգել այդ հարցի քննարկումը մինչև տարեվերջ»,-ասվում է Stratfor-ի հոդվածում:




Լրահոս