Ովքեր չեն լինի ՀՀԿ ԳՄ նոր կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 26-ին պետք է տեղի ունենա ՀՀԿ համագումարը, որի ընթացքում նոր գործադիր մարմին է ընտրվելու, ինչպես նաև նոր խորհուրդ է կազմավորվելու:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում է 19 հոգանոց ԳՄ կազմը եւ 206 հոգանոց խորհուրդի թվաքանակը նվազեցնելու հարցերը: Մասնավորապես, ենթադրվում է, որ ՀՀԿ-ի ապագա ԳՄ կազմում չեն լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանն ու առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը: Ի դեպ, Ռազմիկ Զոհրաբյանի հարցը դեռեւս վերջնական չի որոշվել:

«Ժողովուրդ»-ը երեկ նրանից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ ինքը ՀՀԿ նոր ԳՄ կազմում չի լինելու: Ի պատասխան՝ նա ասաց, որ նման բան առաջին անգամ է լսում: Մեր այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն իրեն չի կանչել իր մոտ եւ տեղեկացրել ապագա ԳՄ-ում չլինելու մասին, Ռազմիկ Զոհրաբյանը չցանկացավ պատասխանել:




Լրահոս