Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գորիսի տարածաշրջաններում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն: Տավուշի տարածաշրջանում, ինչպես նաև Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է

Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս