Քիչ առաջ տեղի է ունեցել Կառավարության արտահերթ նիստը, որի օրակարգում, ինչպես հայտնել ենք, ընդգրկված էր կառավարության ծրագրի հաստատումը:
Նիստի ավարտից հետո ArmLur.am-ը ՀՀ նախարարներից հետաքրքրվեց, թե որոնք են կառավարության ծրագրում իրենց ոլորտի հետ կապված հիմնական առանձնահատկությունները:
ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ կարևոր առանձնահատկություններից է մասայական սպորտի զարգացումը, որի մասին բազմիցս հայտնել է: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշեց, որ դեռ քննարկվելիք հարցեր կան և կառավարության ծրագրի հաստատումից հետո կանդրադառնա: Գրեթե նույն պատասխանը հնչեցրեց նաև ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Մանրամասները` տեսանյութում: