«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստին որոշում կկայացնի «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 5 մլն դրամ տուգանելու մասին:
Բանն այն է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս տարվա ապրիլի 13-ի որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մինչեւ օգոստոսի 1-ը պետք է ավարտեր էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը: Եւ այս առիթով ՀԾԿՀ-ն օգոստոսի 2-ին դիմել է ընկերությանը եւ հետաքրքրվել գործընթացից: Սակայն ՀԷՑ-ը օգոստոսի 9-ին Հանձնաժողովին հայտնել է, որ չնայած կատարված աշխատանքներին, դեռեւս կան էլեկտրոնային առեւտրային հաշվիչներ, որոնց ժամային շեղումները տեխնիկական պատճառներով չեն շտկվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը սեպտեմբերի 6-ից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Հանձնաժողովի ապրիլի 13-ի որոշման պահանջը խախտելու փաստի ուսումնասիրության նպատակով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: