«Պետությունը «մոլոդյոժին» լավ չի նայում». 101-ամյա Բեգլար պապի մտահոգությունը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երևանում բարեկեցիկ կյանքը թողնելով՝  101-ամյա Բեգլար Հակոբյանը վերադարձել  է հայրենի գյուղ՝ Վրաստանի  Ախքյորփի հայաբնակ գյուղ։ Բեգլար պապն այդ տարիքում անգամ բիզնես ունի, մեղվաբուծությամբ է զբաղվում, Վրաստանում և Երևանում մեղրը վաճառում։

Ասում է ՝ աշխատանքն է իրեն պահում։ Այդ տարիքում անգամ Երևանում բնակվող զավակներին է փորձում օգնել։ Բեգլար պապին հանդիպեցինք գյուղի վարսավիրանոցում՝ եկել  էր սափրվելու։  Ասում է,  որ 2 օրը մեկ գալիս է վարսավիրանոց,  որ կոկիկ տեսք ունենա։  Եռանդուն ու էներգիայով լեցուն Բեգլար պապն իր գյուղի երիտասարդներին խորհուրդ  է տալիս՝ գնացեք Եվրոպայից հարս բերեք։ Հայրենական պատերազմից վերադարձել  է հաշմանդամ դարձած, սակայն առողջությունից չի բողոքում, նրան ավելի շատ մտահոգում է, որ «պետությունը «մոլոդյոժին» լավ չի նայում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս