Նորանշանակ նախարարը մեկուկես տարի քրեական հետախուզման մեջ է եղել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից։ Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը։

Մանուկյանը 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ և մոտ մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ։ Ժամանակին նա եղել է վրացական «Թելասր» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն։ Քրեական գործը հարուցված է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով։ Գործով անցել են բազմաթիվ մեղադրյալներ և նրանց թվում նաև Աշոտ Մանուկյանը։

Վրացական մամուլը և ընդդիմությունը պնդում էր, որ այս քրեական գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, և հիմնական թիրախները եղել են Վրաստանի Էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին և կառավարության նախկին անդամ Նիկա Գվարամիան, որը հետագայում գլխավորում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։ Ամիսներ շարունակ տևած դատավարությանը ավարտվել է արդարացնող դատավճռով։ Արդարացվել է նաև Աշոտ Մանուկյանը։ Ըստ Մանուկյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2011-2015 թվականներին, այսինքն հետախուզման մեջ եղած ժամանակահատվածում եղել է «Հրազդանի Էներգետիկ կազմակերպության/ՀրազջԷկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»:

Ավելի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս