Երեկ` հոկտեմբերի 18-ին, Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել` Վանաձորի մերձակա Գուգարք գյուղի բնակչուհի 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:
Տեղեկությունը Վանաձորի ծննդատնից ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին:
Պարզվում է` սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը, երեխան ծնվել է առողջ:
Ծննդատնից նաև հայտնեցին, որ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: