Գյուղնախարարը խոստացել է ՊՆ մատակարարների հետ քննարկել կարտոֆիլի գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, որտեղ հանդիպել է կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների հետ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վարդենիսի կարտոֆիլագործները բողոքի ակցիա անցկացրին. նրանք դժգոհում են կարտոֆիլի ցածր գնից եւ ՊՆ մատակարարների առաջարկներից: Ինչպես հայտնի է՝ ՊՆ մատկարարները գյուղացիներին 1 կգ կարտոֆիլի դիմաց առաջարկում են 40-45 դրամ, սակայն նախարարությանը այն վաճառում են 80-104 դրամով:

Իգնատի Առաքելյանը կարտոֆիլագործների հետ հանդիպումներ է ունեցել Վարդենիսում եւ Գավառում: Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մարզպետարանի շենքում: Նա ֆերմերներին խոստացել է լրջորեն զբաղվել խնդրով: «Ժողովուրդ»-ը ֆերմերներից տեղեկացավ, որ գյուղնախարարը խոստացել է ՊՆ մատակարարների հետ քննարկել կարտոֆիլի գները եւ հարկ եղած դեպքում ստիպել, որպեսզի նրանք գյուղացիներից գնեն 60 դրամով: Իհարկե, 60 դրամ գինը նույնպես չի գոհացնում ֆերմերներին, բայց ամեն դեպքում 40 դրամից ավելի լավ առաջարկ է:




Լրահոս