Արարատի մարզպետի հետ կապված պլանները փոխվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշվել է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել: Մինչ այս համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արարատի մարզպետն առաջիկայում փոխվելու է, եւ այդ պաշտոնը վստահվելու է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին, որը 2013-2014 թվականներին արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, սակայն, որոշել է չփոխել Արարատի մարզպետին եւ Ռուբիկ Աբրահամյանին այդ պաշտոնում պահելով՝ մարզում ունենալ ազդեցության եւս մեկ լծակ:

Ռուբիկ Աբրահամյանը մինչ այս եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրը: Սակայն եկող տարվա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա Սերժ Սարգսյանին պետք է ապացուցի, որ հավատարիմ է։ Ի դեպ, նույնը պետք է անեն նաեւ նրա պաշտոնին աչք դրած Արամայիս Գրիգոյանը եւ նրա եղբայրը` ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը՝ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս