ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է (ԵԽԽՎ) երեւանյան գրասենյակի առջեւ

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երեւանյան գրասենյակի առջեւ երեկ իրականացրեց բողոքի ակցիա, որն ուղղված է հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ եւ անհարգալից վերաբերմունքին: Երիտասարդները նշեցին, որ դատապարտում են Պեդրո Ագրամունտի պահվածքը եւ պահանջում են նրա հրաժարականը: Ակցիայի մասնակիցների ձեռքին էր նամակն ու թղթե դոլարները՝ Ալիեւի լուսանկարներով, որոնք նրանք փոխանցեցին ԵԽԽՎ հայկական գրասենյակի ներկայացուցչին, ով խոստացավ հանձնել հասցեատերերին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քննություններին մասնակցելու համար դիմորդն ինչքա՞ն գումար պետք է վճարի:

Ալիս Մանուկյան (26 տարեկան, դեղագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից, հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման հաշվառման գործընթացը: Կա՞ արդյոք հաշվառման համար դիմելու ժամկետի սահմանափակում: Եվ խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է արդյոք Հայրենական մեծ պատերազմի վետերանը փոխհատուցում ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց:

Սուսաննա Հայրապետյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ժամկետի սահմանափակում չկա: Փոխհատուցում uտանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (Փարոս) անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձեւի դիմում եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում՝ կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):
Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի՝ ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է, եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց կենդանի ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից՝ տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաեւ բաժանմունքում), համաձայն հաստատված ժամանակացույցի եւ ըստ փոստատարների համար սահմանված երթուղու:




Լրահոս