Արշակ Սադոյանի որդու դատական նիստը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է «Սասնա ծռեր» գործի շրջանակներում զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Արեգ Սադոյանի և Ռաֆայել Կարագյոզյանի առաջին դատական նիստը:

Պատճառն այն էր, որ մեղադրող դատախազը չէր ներկայացել դատական նիստին, ինչի հետևանքով էլ դատական նիստը հետաձգվեց:

Հավելենք, որ Ռաֆայել Կարագոզյանին և Արեգ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը:




Լրահոս