Հոկտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային:
Հանդիպմանն անդրադարձ արվեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրագործվող բարեփոխումներին։
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան գերազանց գնահատեց Հայաստանի կառավարության և դատական իշխանության հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում շահագրգռված են երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ և այդ գործում բարձր են գնահատում ԵԽ կարևոր աջակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ արվեց 2015-2018թթ. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքին: