Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ինքը երկար ժամանակ չի կարողացել Հայաստանից ուղիղ չվերթով մեկնել հայրենի Լեհաստան:
Բանն այն է, որ լեհական «Լոտ» ավիաընկերությունն անցած տարվա հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երեւան իր չվերթները: Սակայն այս տարվա սկզբից դրանք վերականգնեց: Պյոտր Սվիտալսկին անուղղակի ակնարկեց, որ չվերթները դադարեցնելը հայկական շուկայի հետ կապված խնդիրներով է պայմանավորված եղել: