Սահմանային լարվածությունը շատերին մտածելու տեղիք է տալիս, որ սա միգուցե լայնամասշտաբ գործողությունների մասին է խոսում: Ռազմական հնարավոր գործողությունների, սահմանային իրավիճակի սրման շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ:
«Նմանատիպ հարձակումները, ոտնձգությունները հակառակորդի կողմից մեր առօրյայի մի մասն է: Լայնամասշտաբ որևէ գոծողության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա:
Ռուդիկ Հյուսնունցի գնահատմամբ՝ ապրիլյան դասերը հերիք են մի քանի տարի, որ Ադրբեջանը ուշքի չգա, որովհետև դեռևս վիրավոր է:
«Եվ այս դիվերսիոն գործողությունը մի նպատակ է հետապնդում, որովհետև Ալիևն ամեն ինչ անում է, որ իր ներքին խնդիրներն ուղղակի տանի սահման, որպեսզի ժողովուրդն իր հոգսերը չբարձրացնի: Ամբողջ նպատակը սա է»,-հավելեց Ռ.Հյուսնունցը:
Իսկ ինչ վերաբերվում է սահմանային վերահսկմանը, «Հայրենիք» խմբակցության պատգամավորը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ մեր տղաները կարողացան մեծ կորուստներ պատճառելով Ադրբեջանի դիվերսիոն խմբերին հետ շպրտել:
Անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Բաքվում արված հայտարարությանը, որում ասվում էր հետևյալը. «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:Վերջինս նշեց, որ Ադրբեջանի ազդեցությունն ակնհայտ է երևում է նրա հայտարարության վրա:
Լիդա Եղիազարյան