Այսօր ոչ բոլորին է հաջողվում ճիշտ ընտրություն կատարել ներկայացված մսի բազմաթիվ տեսականու մեջ, հատկապես եթե խոսքը շուկայի տաղավարների և չմասնագիտացված սուպերմարկետների մասին է:
Վաճառողները թաքցնում են մսի բոլոր թերությունները կամ չլիցենզավորված ապրանքը:
Ինչպես ընտրել միսը
1. Թարմ միսը երբեք չի բաժանվում մանրաթելերի: Շոշափեք մսի կտորը, այն չպետք է շերտավորվի, նույնիսկ եթե ձգում եք տարբեր կողմերից:
2. Ուշադրություն դարձրեք մսի գույնին: Այն պետք է լինի միատոն, առանց որևէ երանգների: Խնդրեք վաճառողին մեկ կտոր կտրել, որպեսզի տեսնեք ներսի մանրաթելերը:
3. Եվս մեկ անգամ շոշափեք միսը: Այն պետք է փափուկ և առաձգական լինի:
4. Միսն առեք առավոտյան: Այդ կերպ շուկայից թարմ և որակյալ ապրանք գնելու շանսերը կմեծանան:
5. Դուք իրավունք ունեք ծանոթանալ ապրանքի փաստաթղթերի հետ: Ուշադրություն դարձրեք փորձագետների եզրակացություններին: