Լավ քունն անհրաժեշտ է ոչ միայն առողջ օրգանիզմի, այլև լավ տրամադրության համար: Շատ հաճախ դա կախված է նաև այն հանգամանքից, թե մենք ինչպես ենք սնվում օրվա ընթացքում և հատկապես քնելուց առաջ:
Ահա, թե ինչ է կարելի և չի կարելի ուտել քնելուց առաջ
Չի կարելի`
Ֆաստֆուդը վտանգավոր է ոչ միայն առողջության, այլև քնի համար: Գիշերային ժամին այդպիսի սնունդ ընդունելը կարող է առաջացնել այրոց:
Ալկոհոլը հանդիսանում է միզարտադրող միջոց, այդ պատճառով դուք ստիպված կլինեք գիշերը ոչ մեկ անգամ արթնանալ:
Շոկոլադում, հատկապես մուգ շոկոլադում պարունակվում է մեծ քանակությամբ կոֆեին: Այն արագացնում է սրտի աշխատանքը և կարող է անքնության պատճառ հանդիսանալ:
Հավը դժվարամարս է, և քնելու փոխարեն ձեր օրգանիզմը ողջ գիշերվա ընթացքում ստիպված է լինելու աշխատել` այդ մթերքը մարսելու համար:
Կծու համեմունքները ևս արգելված են օգտագործել, չէ որ դրանք նաև այրոց են առաջացնում:
Կարելի է`
Շնորհիվ բանանի մեջ պարունակվող վիտամինների դուք ոչ միայն հանգիստ կքնեք, այլև առավոտյան կզգաք լավ քնի հետևանքները:
Քնելուց մեկուկես ժամ առաջ կարող եք ուտել մոկ կտոր հնդկահավի միս, որը կնպաստի հանգիստ քնին:
Կաթի մեջ ևս պարունակվում են վիտամիններ, որոնք նպաստում են հանգիստ քնին:
Բրձնի օգտագործումից հետո ավելի հեշտ կկարողանաք քնել:
Բալի մեջ պարունակվող վիտամինները ևս կօգնեն ավելի խաղաղ քուն ունենալու համար: