Երբ է անհրաժեշտ ջուր խմել` ուտելուց առաջ, թե հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջուրը հանդիսանում է առողջության պահպանման համար ամենաանհրաժեշտ տարրը: Այն օգտակար է և անհրաժեշտ, իսկ դրա ճիշտ կիրառումը կօգնի կանխել մի քանի հիվանդությունների գոյացումը:

Ջրի օգտակարության մասին հետազոտություններ անընդմեջ անցկացվում են, սակայն մինչ այժմ գիտնականներն այդպես էլ չեն կողմնորոշվել, թե երբ է այն օգտակար խմել`  ուտելուց առաջ, թե հետո: Ներկայացնում են տվյալներ, որոշողը դուք պետք է լինեք:

Ջուրն ուտելուց առաջ

Ջուրն ուտելուց առաջ օգնում է հագեցվածությանը և կրճատում է սնվելու ընթացքում եկող կալորիաների քանակը: Ավելի պարզ ասած, ստամոքսը ջրով հագեցնելով, դուք ավելի քիչ եք ուտում:  Իսկ ուտելու ընթացքում գազավորված ըմպելիքների փոխարեն մաքուր ջուր խմելով դուք նաև պահպանում եք կազմվածքը:

Ջուրը նաև թարմություն է հաղորդում մեր օրգանիզմին: Հենց այդ պատճառով էլ կարևոր է ջուր խմել նախաճաշից առաջ: Ուտելուց առաջ ջուր խմելը կօգնի նյութափոխանակությանը և կապահովի ամբողջ օրվա համար անհրաժեշտ էներգիան:

Ջուրն ուտելուց հետո

Ջուրն օգնում է մարսողությանը: Երկար ժամանակ կարծիք կար, որ ջուրը խանգարում է մարողությանը, սակայն վերջերս արված հետազոտությունը հակառակն է ապացուցել: Բացի դա, ուտելուց հետո ջուր խմելն օրգանիզմին հնարավորություն է տալիս արագ մարսել կարևոր վիտամինները:

Պետք է հիշել, որ խմելն օգտակար է օրգանիզմի համար, իսկ թե րբ դա անել, պետք է որոշեք ինքներդ: Օրվա ընթացքում անհրաժեշտ քանակի ջուր ստանալով, դուք միշտ կլինեք լավ տրամադրությամբ  և ինքնազգացողությամբ:




Լրահոս