Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորումը:
Ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում է թվով 88 հարկադիր կատարող: Ատեստավորումն անցկացվում է համաձայն «Դատականակտերիհարկադիրկատարումնապահովողծառայությանմասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: