Այսօր ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ դեպքեր կան, երբ մարդիկ իրենց միակ բնակարանն են վաճառում և փողոցում մնում: Նշենք, որ խորհրդարանում ընթանում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթեցմամբ քննարկումը: Խորհրդարանականների նախագիծը ներկայացնում է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նախագծերի հիմնական նպատակն այն է, որ քաղաքացիներին՝ իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար չզրկեն իրենց միակ կացարանից՝ նրան անտուն չդարձնելով: