Այս տարի կարծես թե ձմեռը սկսվեց վաղաժամ: ArmLur.am-ն այս առնչությամբ Գեղարքունիք համայնքի ղեկավար Կարապետ Ասատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք գյուղացիներն հասցրել են հավաքել և իրացնել իրենց բերքը, մասնավորապես, կարտոֆիլը, թե մնացել է ձյան տակ:
«Բերքը հավաքվել է, մնացել է տանձն ու խնձորը, երևի դա էլ հավաքած կլինեն:Այս տարի բերքը շատ քիչ էր, շատ վատն էր: Կարկուտն էլ լրիվ ջարդել էր: Անցած տարիների համեմատ այս տարի այդքան էլ կարտոֆիլ չկար»,- ասաց գյուղապետը:
Իսկ ինչ վերաբերվում է կարտոֆիլի իրացմանը, Կարապետ Ասատրյանը նշեց, որ կարտոֆիլի իրացումը մեծ խնդիր է գյուղացիների համար:
«Վերջերս գյուղնախարարն էր այցելել մարզ, խոսեց հեռանկարային ծրագրերի մասին, բայց կոնկրետ այսօրվա դեպքի մասին ոչ մի բան: Չնայած հույս ունենք, որ կիրացվի, քանի որ կարտոֆիլն այս տարի շատ քիչ է, ընդհանարապես հանրապետությունում պակաս է: Այս տարին բարեհաջող չէր կարտոֆիլի համար»,- հավելեց Գեղարքունիքի գյուղապետը:
Լիդա Եղիազարյան