Ալիևը փորձում է ապակողմնորոշել համանախագահող երկրներին և միջազգային հանրությանը. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ  ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին, վերջին օրերին սահամանային լարվածությանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևի կատարած հայտարարություններին:

-ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներն այցելել են, թե ՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան, ինչ կտան նմանատիպ հանդիպումները մեր կողմին և որքանով կօգնեն հակամարտության լուծմանը:

-Համանախագահների ցանկացած այցի հետ որոշակի հույսեր կապում ենք, բայց գոնե անցյալ տարիների փորձը նկատի առնելով լուրջ ակնկալիք չենք կարող ունենալ:

Այս այցելությունն էլ տարաշրջան հերթականն է և մասնավորապես կարծում եմ, որ ապրիլյան գործողություններից հետո, սանտկպետերբուրգյան և Վիեննայի հանդիպումներից հետո իրավիճակը կայուն պահելուն է ուղղված:

Տարածաշրջան այցելելով որոշակի իրավիճակի կայունացում ապահովելու հարցում իրենց  դերակատարաումն ունենալու քայլ է:

-Վերջին շրջանում սահմանային լարված իրավիճակն ինչի՞ հետ եք կապում և հնարավոր է, ըստ, Ձեզ,  լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն:

– Ցանկացած այցելության, նախագահների հանդիպումների նախօրյակին, կամ միջազգային որևէ կարևոր միջոցառումից առաջ, որը վերաբերվում է ԼՂՀ հարցին, սահմանային իրավիճակը սրվում է:

Ադրբեջանական կողմը լարում է ստեղծում և փորձում է ապատեղեկատվության և ապակայունացման շնորհիվ որոշակի ազդեցություն ունենալ միջազգային հանրության կարծիքի վրա:

Այդ առումով վերջին օրերի լարվածությունն էլ կարող ենք կապել համանախագահների տարածաշրջան այցի հետ: Որևէ այլ զարգացումներ այս պահին տեսանելի չեն:

-Ի՞նչ կասեք Ալիևի հայտարարության մասին, թե ԼՂ-ին Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ կարող են տալ, իսկ այլ քայլի պատրաստ չեն.

-Այդ առոումով հայկական կողմը և մասնավորապես  Ղարաբաղն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է, որ որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում գտնվելու հեռանկար կամ հավանականություն Ղարաբաղը չի կարող ունենալ:

Ես կարծում եմ այս հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում Ալիևի ռազմատենչ հայտարարություններից: Սրանով Ալիևը փորձում է ուղղակիորեն ապակողմնորոշել համանախագահող երկրներին և միջազգային հանրությանը:

-Բանակցություններն ու նման հայտարարությունները չե՞ն տանում դեպի փակուղի:

-Գիտեք դրա համար գոյություն ունի բանակցային գրծընթաց և նրանց քայլերն ուղղված են հենց դրան:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս