Կարեն Կարապետյանը կմեկնի Բելառուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին կմեկնի Բելառուս` Մինսկում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ պատվիրակության կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը եւ այլք:




Լրահոս