ԱՊՀ 7 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, սկսվել են հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) ուժերի լայնամասշտաբ վարժանքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարժանքներին մասնակցում են ավելի քան 300 հրամանատարային կետեր և մոտ 100 մարտական ինքնաթիռներ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ստուգումներին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՀՕՊ ուժերը:
Վարժանքներին մասնակցում է մոտ 100 Սու-27, Միգ-29 և ՄիԳ-31 կործանիչներ, Սու-24 և Սու-34 ռմբակոծիչներ, Սու-24 ինքնաթիռ, ինչպես նաև հեռավոր ավիացիայի ինքանթիռներ՝ Տու-22, Տու-160, Տու-95:
Ինքնաթիռների անձնակազմները փոխադարձ մանևրներ կիրականացնեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի օդային տարածքներում: