Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու hոկտեմբերի 26-29-ը Զագրեբում կայանալիք Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:
Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի, Վրաստանի հանրային պաշտպանի, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի ներկայացուցչների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ անձանց հետ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են տարբեր տարածաշրջաններում եւ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ