Ռուսաստանում Լիպեցկի մարզում բացահայտվել է 83-ամյա թոշակառուի դաժան սպանությունը: Lipetsk.kp.ru-ն հայտնում է, որ հանցագործության իրականացման մեջ կասկածվում է Ադրբեջանի 28-ամյա քաղաքացին:
Բռնի մահվան հետքերով կնոջ մարմինը հոկտեմբերի 25-ի առավոտյան հայտնաբերել են նրա հարևանները: Կնոջ մարմնի վրա օպերատիվ քննչական խումբը կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներ է հայտնաբերել կրծքավանդակի և վզի հատվածում:
Դեպքի փաստով հարցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով:
Կասկածյալն ընդունել է իր մեղքը առաջին իսկ հարցաքննության ժամանակ: