Հոկտեմբերի 27-ը մեր անկախության հիմքերի խալխլումն էր: Մութ բաներ, բնականաբար, շատ կան, որը ինձ թվում է` տարիների ընթացքում կբացահայտվի: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին, նման կարծիք արտահայտեց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ով այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր:
«Եթե իշխանությունն ուզենար, կբացահայտեր: Բնականաբար ինչ-որ բան կա, որը թե իշխանությանը թույլ չի տալիս, թե իշխանությունը չի ուզում բացահայտել», – նշեց նա:
Վերհիշելով այդ իրադարձությունները` Միքայելյանը նշեց. « Ես պատգամավոր էի այդ ժամանակ, բայց ես կաթողիկոսի ընտրության էի մասնակցում: Ու հետաքրքիրն այն էր, որ մեր նախկին մարզպետը չէր ցանկանում, որ այդ ընտրությանը մասնակցեի: Երևի դա էլ էր ճակատագիր, որ ես այնտեղ էի: Ընտրության ժամանակ լուրը ստացանք, եկել եմ, չէին թողնում ներս, շտապօգնության մեքենայի մեջ նստեցինք, մտանք խորհրդարան»:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի դահլիճում սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան