Հոկտեմբերի 27-ից մի քանի օր անց ես տվել եմ գնահատական, որն ուժի մեջ է առ այսօր: Հոկտեմբերի 27-ը կազմակերպված, պլանավորված պետական-քաղաքական հեղաշրջում էր և մինչ օրս կազմակերպիչները չեն բացահայտվել: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրը եղել է նիստերի դահլիճում:
«Բոլորդ տեսել եք այդ նկարը. Վազգեն Սարգսյանը կողքի թեքված էր, և չորս պատգամավորներ` ես, Մյասնիկ Մալխասյանը, Վարդան Խաչատրյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի դահլիճի դիմացի այդ աթոռները ջարդեցինք, որովհետև անհնարին էր Վազգեն Սարգսյանին դուրս բերել»,- վերհիշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան