Հայաստանն Արցախին տրամադրում է 3,3 մլրդ դրամի վարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ: Այդ մասին որոշումը գործադիրի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Որոշումը պայմանավորված է ԼՂՀ­ին ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարի ավելացման անհրաժեշտությամբ: Այդպիսով, ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ­ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով»,­ «Արմենպրես»­ ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:




Լրահոս