ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Ժան Մարկ Էյրոն այսօր ընդունում է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին: Դա հնարավորություն կտա զարկ տալ ֆրանկո-հայկական հարաբերություններին, մասնավորապես, երկկողմ համագործակցության մասին համաձայնագրերի կնքման օգնությամբ»,-հայտարարել է Նադալը:
Նրա խոսքով՝ երկու նախարարները կքննարկեն նաև ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, «որպեսզի բանակցությունների օգնությամբ գտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն լուծումը»: